ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Երևանում. «Բիբլոս» բանկի գլխավոր մուտքի ապակին ամբողջությամբ փշրված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է՝ այսօր՝ նոյեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս պողոտայի 38/2 հասցեում գտնվող «Բիբլոս» բանկի մուտքի ապակին կոտրված է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի պետի գլխավորությամբ:

Թե ինչն է եղել ապակու կոտրվելու պատճառը, ոստիկանությունը պարզում է: Ապակին ամբողջովին փշրված է, և տպավորություն է, որ այն կոտրել են, սակայն չի բացառվում, որ եղանակի տաք ու սառը լինելու պատճառով է այն փշրվել:




Լրահոս