Բրազիլիայի ամենագեղեցիկ հետույքով կանայք տավարի մսից պատրաստված լողազգեստներ են հագել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Miss BumBum մրցույթի մասնակից կանայք, որտեղ որոշում են Բրազիլիայի ամենագեղեցիկ հետույքն ունեցող կնոջը, լուսանկարվել են հում մսից պատրաստված լողազգեստներով:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Huffington Post-ը: Նկարահանումը տեւել Է շուրջ ութ ժամ: Մասնակիցների հագած տավարի մսի միագումար քաշը կազմել Է 50 կիլոգրամ: Լուսանկարները զետեղված են մրցույթի հրավիրատոմսերի վրա: Կազմակերպիչները նշում են, որ տավարի մսից լողազգեստները լուսաբանում են «Կանայք պարզապես մսի կտոր չեն» պնդումը:

Miss BumBum մրցույթը Բրազիլիայում անցկացվում Է յոթերորդ անգամ: Դրա պայմաններն արգելում են պլաստիկ վիրահատությունը հետույքի չափերի եւ տեսքի փոփոխման համար:




Լրահոս