Ժամանակին ցույցերի մասնակցած և տարկետումից օգտված ԵՊՀ աշխատակազմի ղեկավարն ուսանողների ակցիան քաղաքականցված է համարում

Ժամանակին ցույցերի մասնակցած և տարկետումից օգտված  ԵՊՀ աշխատակազմի ղեկավարն ուսանողների ակցիան քաղաքականցված է համարում

Արդեն 4-րդ օրն է՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուսանողների բողոքի ակցիաները շարունակվում են։ Ուսանողները պայքարում են՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման, ինչը նախատեսված է նոր օրենքի նախագծով։ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար և գնումների հանձնաժողովի նախագահ Ալիկ Ղարիբյանը լրագրողների հետ զրույցում նշեց.

«Մենք ունենք ազգային անվտանգության խնդիր, մենք մեր մարտունակությունը պետք է ամրապնդենք։ Եթե պատասխանատու անձինք որոշել են այդպես, ուրեմն կա որոշակի վերլուծություն։ Նա առաջարկում է գիտնականներին ու բոլոր այն մարդկանց, որոնք զենքի հետ առնչություն չեն ունեցել, ուղարկել ծառայության, որպեսզի պատրաստ լինենք հնարավոր զարգացումներին»:
Նա ժամանակին օգտվել է տարկետման իրավունքից և չի ծառայել բանակում։ Ըստ Ալիկ Ղարիբյանը ՝ այսօր ուսանողների պայքարը որոշ ուժեր փորձում են քաղաքականացնել։