Իրանում երկրաշարժի հետևանքով հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Իրանում երկրաշարժի հետևանքով հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Իրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալների համաձայն՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ արտաքին գործերի նախարարության Թվիթերի պաշտոնական էջում:

«ՀՀ ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ»,- նշել է նա գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Իրանի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 340-ը, իսկ տուժածների թիվը՝ շուրջ վեց հազար: