Խառնաշփոթ իրավիճակ Շիրակի ՀՀԿ կառույցում. կուսակցությունն ինչու է լքել իր կողմնակիցներին. «Ժողովուրդ»

Խառնաշփոթ իրավիճակ Շիրակի ՀՀԿ կառույցում. կուսակցությունն ինչու է լքել իր կողմնակիցներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել տեղի ՀՀԿ կառույցում: Բանն այն է, որ տեղի ՀՀԿ կառույցը Սահակ Մինասյանի գլխավորությամբ, ում անունը վերջերս շոշափվում էր Շիրակի պետական համալսարանում կոռուպցիոն մեղադրանքների համատեքստում, ի սկզբանե սխալ որոշում էր ընդունել՝ առաջադրելով փնջում իր մեծությամբ 6-րդ գյուղի գյուղապետին, անտեսելով այն հանգամանքը, որ խոշոր գյուղերի գյուղապետերը եւս ՀՀԿ-ական են:

Արդյունքում ստեղծված խառնաշփոթից օգտվեց դաշնակցական թեկնածուն եւ հիմա, պարտությունից հետո, ՀՀԿ-ն լքել է իր գյուղապետերին եւ կողմնակիցներին, նույնիսկ այն բանից հետո, երբ դաշնակցական գյուղապետի վերահսկողությունից դուրս գտնվող ավագանու անդամները ինքնակազմակերպվել են եւ նորընտիր ավագանիում վերցրել մեծամասնություն, Սահակ Մինասյանը փորձում է ակտիվորեն կազմալուծել նրանց աշպատանքը:

Ի դեպ, մյուս 2 խոշորացված համայքների ընտրություններում եւս տեղի հանրապետականները հանդես էին բերում կուսակցական շահի տեսանկյունից խիստ անհասկանալի վարքագիծ: Անի համայնքում ամեն կերպ փորձում էին խոչընդոտել Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետի ընտրությանը, իսկ Ախուրյանում իրենց կադրերին ուղղորդում էին դեպի ԲՀԿ-ական թեկնածուն»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: