«Բազմոցը շարժվեց, գլուխս սկսեց պտտվել»․ երկրարժ Իրան-Ադրբեջան սահմանին․ այն զգացվել է նաև Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Իրան- Ադրբեջան սահմանային տարածքում․ այն զգացվել է նաև Հայաստանում։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչները ցնցումներ են զգացել։

«Բազմոցին նստած հեռուստացույց էի նայում է, երբ զգացի ցնցումը, բազմոցը շարժվեց, գլուխս սկսեց պտտվել»,-ահազանգում են բնակիչները։

Մեկ այլ քաղաքացի պատմում է․ «Ավանում ջահը հավեսով գնում գալիս էր։ Մինիմում 3 բալ կլիներ։ Նույնիսկ ուզում էինք տնից դուրս գալ»։

Նշենք, որ ցնցումները զգացվել են Հանրապետության ամբողջ տարածքում։

911-ից ArmLur.am-ին տեղեկացրին, որ այս պահին ավերածությունների մասին տեղեկություններ չեն կարող տրամադրել, քանի որ ճշտում են։




Լրահոս