Շախմատի Մ 20 ԱԱ. Մանուէլ Պետրոսյանը հավակնում է մեդալի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Տարվիզիո քաղաքում ավարտվում է շախմատի մինչեւ 20  տարեկանների աշխարհի առաջնությունը: Եզրափակիչ տուրից առաջ Մանուէլ Պետրոսյանը 7.5 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը (7-րդը՝ լրացուցիչ ցուցանիշներով):

Հայկ Մարտիրոսյանը 6.5 միավորով 19-րդ հորիզոնականում է, Տիգրան  Հարությունյանը՝ 62-րդ (5.5): Սիրանուշ Ղուկասյանն աղջիկների պայքարում 4.5 միավորով 52-րդն է:

Այսօր կխաղացվեն վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները:

Լուսանկարը՝  ՖԻԴԵ-ի




Լրահոս