Որ երկիրն ինչպես է քվեարկել Հայաստանի օգտին «Մանկական Եվրատեսիլ»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2017»  մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի ներկայացուցիչը։ Հաղթողին որոշեցին պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։

Հետաքրքիրն այն է, որ ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքները տարբեր էին: Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ առաջին տեղում Վրաստանն էր, երկրորդը` Ռուսաստանը, երրորդը` Ավստրալիան, 4–րդը` Հայաստանը։ Հանդիսատեսի քվեարկությամբ  առաջին տեղում հայտնվեց Ռուսաստանը, երկրորդում` Վրաստանը, երրորդ տեղում  Ավստրալիան: Վերջնական արդյունքում Հայաստանը հայտնվեց վեցերորդ հորիզոնականում:

Որ երկիրը որքան միավոր է տվել Հայաստանին.

Կիպրոս – 12

Լեհաստան – 10

Նիդերլանդներ – 0

Բելառուս – 8

Պորտուգալիա – 8

Իռլանդիա – 0

Մակեդոնիա – 2

Վրաստան – 10

Ալբանիա – 10

Ուկրաինա – 10

Մալթա – 7

Ռուսաստան – 10

Սերբիա – 2

Ավստրալիա – 3

Իտալիա – 0




Լրահոս