Ձմեռ Պապերի և Ձյունանուշների ստուգատեսը մեկնարկած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրին ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունը հայտարարում է Ձմեռ Պապերի, Ձյունանուշների և հեքիաթների հերոսների ստուգատես, որի շրջանակում Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոներին Հանրապետության և Ազատության հրապարակների տոնական միջոցառումներին մասնակցելու և գործունեություն իրականացնելու նպատակով կազմակերպություններին և
անհատներին առաջարկվում է արտոնագրվել։

Հայտերն ընդունվում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը։ Մասնակցության համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչություն՝ 011-514- 197 հեռախոսահամարով:




Լրահոս