Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հրաժեշտ կտա իր պաշտոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնությունը նոր արտակարգ եւ լիզոր դեսպան կնշանակի: Բանն այն է, որ մարտի 22-ին լրանում է դեսպան Իվան Վոլինկինի պաշտոնավարման հինգ տարին:

Առհասարակ, դեսպանները նշանակվում են 3 կամ 5 տարի ժամկետով, որից հետո փոխարինվում են: Իվան Վոլինկինը դիվանագիտական աշխատանքի Հայաստանում նշանակվել էր 2013 թվականի մարտի 22-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Վյաչեսլավ Կովալենկոյին: Այսպիսով՝ չորս ամիս անց ՀՀ-ում ՌԴ-ի նոր դեսպան կունենանք: Սակայն դեռեւս հայտնի չէ, թե ՌԴ-ն դեսպանի պաշտոնում ո՞ւմ թեկնածությունն է առաջադրելու:




Լրահոս