Հրաչյա Ռոստոմյանը տեղյակ չէ, որ նախարարությունում ստուգումների արդյունքում խնդիրներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը տեղյակ չէ, որ ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը (ԿՌՈՒ)-ն իրենց մոտ ստուգումների արդյունքում խնդիրներ է հայտնաբերել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր այն մասին, որ ստուգման արդյունքում ֆեդերացիաների մոտ կառավարության որոշումների հետեւանքով խնդիրներ են հայտնաբերվել, որոնք պետք է վերացվեն: Սակայն պարզվում է, որ Հրաչյա Ռոստոմյանը հայտնաբերված խնդիրների մասին տեղյակ չէ: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Ֆինանսների նախարարին հարցրեք», եւ շտապեց լքել տարածքը»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս