ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գոտին ինքն է հանել, որևէ մեկը չի հանել. Գագիկ Մինասյանը` Արա Բաբլոյանի հետ միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվայի օդանավակայանում խորհրդարանի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, խուզարկել են. «Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով ԱԺ-ից պատվիրակություն էր գնացել…: Հետ գալուց… անցումային կետում հասկանում եմ՝ ուրիշ պետության սահմանն ենք հատում, պետք է ենթարկվենք իրենց օրենքներին, բայց լինելով ԵԱՏՄ անդամ՝ անցումային կետում խուզարկում են երկրորդ դեմքին, ռեմեն են հանել տալիս, գոտին են հանել տալիս»,- պատմել էր Միքայելյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանից պարզել՝ իրենց չի՞ վիրավորում նման վերաբերմունքը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս