ՖՈՏՈ. Ինչ դիրքով եք բռնում Ձեր հեռախոսը. պատասխանը կբացահայտի Ձեզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռախոսը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասնիկը: Հարաբերություն, ընկերություն, աշխատանք… այդ ամենն առկա է այդ փոքր սարքի մեջ: Մեկ րոպե մտածեք` օրվա մեջ որքան ժամանակ եք այն ձեր ձեռքում պահում: Պարզվում է` կարևոր դեր է կատարում, թե հատկապես ինչ դիրքով եք այհն պահում :

Հեռախոսը պահելու չորս հիմնական տարբերակ է առկա և դրանցից յուրաքանչյուրը կարող է շատ բան պատմել այն պահող անձնավորության մասին:

  • Պահում եք հեռախոսը մեկ ձեռքում և տեքստը հավաքում եք բութ մատով

Կանոնակարգումը Ձեր երկրորդ անվանումն է: Դուք հիանալի կատարում եք Ձեր առւև դրված խնդիրները: Դուք հավաքված եք, կազմակերպված, միշտ հասկանում եք` ինչն է լավ, ինչը` վատ: Դուք բաց մարդ եք, սիրում եք լինել ուշադրության կենտրոնում: Նաև սիրում եք խոսել և պատմել Ձեր մասին: Սակայն դիմացինին լսելը Ձեզ համար այնքան էլ հեշտ չէ: Մարդիկ հաճախ են վիրավորվում, սակայն դուք դա դիտմամբ չեք անում: Դուք սիրում եք իսկական սերը և պատրաստ եք այն տարբերել հրապուրանքից:

  • Հեռոխոսը բռնում եք երկու ձեռքերով և տեքստը հավաքում եք բութ մատով

Սա խոսում է այն մասին, որ դուք փակ մարդ եք: Դուք երբեք չեք ասի այդ մասին, սակայն ուշադրության, հոգատարության և պաշտպանության կարիք ունեք: Նաև փակ եք Ձեր զուգընկերոջ հետ հարաբերություններում: Ձգտեք լինել նուրբ և բաց Ձեր հարազատների համար. նրանք Ձեզ կհասկանան:

  • Հեռախոսը պահում եք երկու ձեռքերով և տեքստ հավաքելու համար օգտվում եք բութ մատերից

Դուք շատ զգացմունքային և շուտ նեղացող մարդ եք, հաճախ վախ եք զգում և տագնապ: Վախենում եք ինչ-որ բան այն չասել կամ անել: Դուք սիրում եք ամեն ինչ լավ անել, նույնիսկ իդեալական , սակայն հաճախ անհանգստանում եք, որ ինչ-որ բան կարող եք բաց թողնել: Ձեզ զուգընկեր է պետք, որ հասկանա Ձեզ:

  • Դուք հեռախոսը բռնում եք մեկ ձեռքով, իսկ տեքստը հավաքում եք մյուս ձեռքի ցուցամատով

Դուք հանգիստ անձնավորություն եք, քայլերը միշտ ճիշտ հաշվարկված են: Ուրիշների համար պատրաստ եք զոհաբերել Ձեր հետաքրքրությունները: դուք նախընտրում եք լոռություն , ընտանեկան հարմարավետություն: Չեք սիրում աղմկոտ միջավայր:

Այս թեսթի օգնությամբ կարող եք որոշել ոչ միայն ձեր բնավորությունը, այլ նաև ընկերների տեսակը: Պետք է ուղղակի ուշադրություն դարձնել, թե ինչպես է այս կամ այն մարդը բռնում հեռախոսը:




Լրահոս