Beeline-ը նվազեցրել է «Ռեմիքս›› և «ՍուպերՄիքս» սակագնային պլաններից անցում կատարելու արժեքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը փոփոխել է «ՍուպերՄիքս» և «Ռեմիքս›› սակագնային պլաններից դեպի «Սմարթ» կանխավճարային սակագնային պլաններ անցում կատարելու արժեքը։ Այժմ այն կազմում է 200 դրամ՝ 1000 դրամի փոխարեն։

«Սմարթ» սակագնային փաթեթներից մեկին անցնելու համար հարկավոր է հավաքել հետևյալ հրահանքները․

– *505#, այնուհետ *515# («Սմարթ 1500»),
– *605#, այնուհետ *615# («Սմարթ 2500»),
– *705#, այնուհետ *715# («Սմարթ 3500»),
– *805#, այնուհետ *815# («Սմարթ 5500»),
– *905#, այնուհետ *915# («Սմարթ 7500»),
– *405#, այնուհետ *415# («Սմարթ 990 Մարզային»),
– *305#, այնուհետ *315# («Սմարթ 1500 Մարզային»)։

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում:




Լրահոս