Ահազանգ ԱԻՆ-ում․ Քանաքեռի երկհարկանի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 14-ին, ժամը 13:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քանաքեռ 5-րդ փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:29-ին, մարվել՝ 13:43-ին: Այրվել են տան տանիքի (80 քմ) փայտե կառուցատարրերը՝ 30 քմ և տանիքում կուտակված փայտ՝ 4 խմ:




Լրահոս