Մխիթարյանը 4 տարվա պայմանագրի շուրջ համաձայնության է եկել Արսենալի հետ. աղբյուր

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը Լոնդոնի «Արսենալի» հետ:

Ինչպես տեղեկացնում է «Transfer news»-ը «Թվիթերի» իր միկրոբլոգում, Մխիթարյանը շաբաթական 130 հազար ֆունտ սթեռլինգ կստանա` գումարած բոնուսները: Այս կերպ, հայ ֆուտբոլիստը կդառնա «զինագործների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Պայմանագիրը նախատեսված կլինի 4 տարով:

Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին կփոխանակի ՄՅՈւ-ի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ:

Սպասվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում: