Գագիկ Ծառուկյանը վստահելի մարդկանց դեֆիցիտ ունի. նա իր բիզնեսները հանձնում է դուստրերին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը կա՛մ վստահելի մարդկանց դեֆիցիտ ունի, կա՛մ որոշել է ժամանակից շուտ սերնդափոխոթյուն իրականացնել՝ իր բիզնեսի կառավարումը հանձնելով զավակներին։

Նրա դուստրերից մեկը «Մուլտի ուելնես» սպորտային համալիրի տնօրենն է, փոքր դուստրը՝ Անահիտը, շաբաթներ առաջ նշանակվել է «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» նախագահ, որը թափուր էր ԱԺ ընտրությունների պատճառով՝ երբ հիմնադրամի նախագահ Իվետա Տոնոյանը գնաց խորհրդարան։

Օրերս էլ նա մյուս դստերը՝ Գայանե Ծառուկյանին է գործուղել «Կենտրոն» հեռուստաընկերություն, որ ստանձնի ՀԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը կամ վերահսկի տնօրենին։ Գայանեն Անդրանիկ Մանուկյանի որդու՝ Դավիթ Մանուկյանի կինն է, նա Երեւանում ունի մանկական հագուստի խանութ «Prince Princess»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: