Խեցգետինները պետք է երեկոն անցկացնեն մտերիմների շրջապատում. հունվարի 23-ի աստղագուշակ

Խոյ. Այսօր արժե ժամանակավորապես կտրվել սեփական խնդիրներից և զբաղվել ուրիշների խնդիրների լուծմամբ՝ որքան էլ որ առաջին հայացքից զարմանալի թվա, դա օգտակար կլինի ոչ միայն շրջապատին, այլև՝ հենց’ ձեզ: Վատ օր չէ շփումների համար, այդ թվում և՝ այնպիսի մարդկանց հետ, ում հետ ժամանակին չէիք կարողանում լեզու գտնել: Աճում է ձեր ստեղծագործական ներուժը, ձեր նոր գաղափարները լավն են, և շրջապատը դա գնահատում է:

Օրվա երկրորդ կեսը առավել հարմար է կենտրոնացում և ճշգրտություն պահանջող գործերի համար: Ավելի լավ է ինքնուրույն գործել, քանի որ արժանի օգնականներ միանգամից գտնելը հեշտ չի լինի:

Ցուլ. Օրվա առաջին կեսին պետք է զգուշավորություն դրսևորեք՝ սա լարված ժամանակահատված է, երբ սխալ թույլ տալը շատ հեշտ է, իսկ ահա դրանք միանգամից ուղղելը դժվար թե ստացվի: Դուք նյարդայնանում եք մանրուքներից և չեք փորձում զսպել ձեր էմոցիաները, իսկ շրջապատին էլ ձեր վարքագիծը ագրեսիվ է թվում:

Սակայն ժամանակի հետ բարենպաստ միտումների ազդեցությունը կուժեղանա և երեկոյան կհասնի իր գագաթնակետին: Դրանից պետք է օգտվել՝ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները հարթելու նպատակով: Կարելի է ռոմանտիկ ժամադրության գնալ, կամ խոստովանել սեփական զգացմունքները՝ սիրելի մարդուն:

Երկվորյակներ. Այսօր ստիպված եք լինելու զբաղվել այնպիսի գործերով, որոնք կնախընտրեիք հանձնարարել մեկ ուրիշի: Ցավոք, այսօր դուք քիչ օգնականներ ունեք, իսկ նրանք, ովքեր ձեր կողքին են, չեն վայելում ձեր վստահությունը: Մյուս կողմից էլ, այն ամենն, ինչ ինքնուրույն եք անում, իրոք լավ է ստացվում: Օրը հարմար է ցանկացած ստեղծագործ զբաղմունքի համար, և սովորական գործերն էլ դուք ժամանակին ու բարեհաջող կատարում եք շնորհիվ օրիգինալ մոտեցման;

Օրը մատուցում է անսպասելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Ճիշտ է, դուք միշտ չէ, որ ըստ արժանվույն եք արձագանքում նոր մարդկանց, ճիշտ գնահատում նրանց առաջին հայացքից:

Խեցգետին. Այսօր ձեզ սպասում է ազդեցիկ անձի հետ դիմակայություն: Թշնամին ոչ միայն ուժեղ է, այլև՝ նենգ, և նրա հետ պայքարից խուսափելն անհնար է: Այնպես որ, ավելի լավ է հավաքեք ուժերը և փնտրեք հուսալի դաշնակիցների: Մեծ է մանր, սակայն ծայր աստիճան տհաճ սխալների և թյուրիմածությունների հավանականությունը, որոնց պատճառով ձեզ համար կարևոր գործերի ընթացքը դանդաղում է: Չի բացառված, որ պետք կլինեն լրացուցիչ ծախսեր՝ արդիական հարցեր լուծելու համար: Չգնաք ռիսկի, որքան էլ որ մեծ լինի գայթակղությունը՝ օրը լրջագույն զգուշավորություն է պահանջում: Երեկոն անցկացրեք մտերիմների շրջանում:

Առյուծ. Այսօր կարելի է հաջողության հասնել՝ իրականացնելով ուրիշների գաղափարները: Բանն այն է, որ ձեր սեփական գաղափարները այնքան էլ լավը չեն, դրա հետ մեկտեղ էլ՝ դրանք կյանքի կոչելը այնքան էլ հեշտ չէ: Բավական ժամանակ է ձեզանից խլում կենցաղային հարցերի լուծումը, նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու աշխատանքային ժամերին զբաղվել տնային գործերով:

Օրվա երկրորդ կեսի էմոցիոնալ ֆոնը անկայուն է, այդ իսկ պատճառով էլ դուք դժվարությամբ կկարողանաք գնահատել կատարվող իրադարձությունները: Դրա համար էլ պետք չէ շտապել եզրահանգումներ անել՝ ավելի լավ է սպասել, մինչև իրավիճակը հստականա:

Կույս. Եթե անգամ շատ ցանկացաք, միևնույն է՝ այսօր դուք չեք մնա աննկատ: Դժվար է ուշադրություն չդարձնել մի մարդու վրա, ում մոտ ստացվում է այն ամենն, ինչին որ նա ձեռնամուխ է լինում: Հնարավոր է շատ գայթակղիչ առաջարկների ստացում, նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան իրենց ծառայողական կարիերայում միանգամից մի քանի աստիճան վեր բարձրանալ:

Օրը հարմար է երիտասարդ մարդկանց հետ շփումների համար՝ նրանց պատանեկան խանդավառությունը կփոխանցվի ձեզ: Սեփական ուժերի մեջ համոզվածությունը կօգնի լուծել ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի ամենաբարդ հարցեր:

Կշեռք. Այսօր կարող են իրենց մասին հիշեցնել հին խնդիրները, չի բացառված, որ ստիպված լինեք վերադառնալ այն հարցերին, որոնք վաղուց լուծված էիք համարում: Անսպասելիորեն կարող է պարզվել, որ դաշնակիցները ձեզանից դժգոհ են, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ էլ ստիպված կլինեն խզել գործնական հարաբերությունները վաղեմի գործընկեների հետ: Ձեր շուրջը բացահայտ խոսվում և քննարկվում է այնպիսի բաների մասին, որոնք նախկինում քողարկվում էին, և դա ձեզ վրդովվեցնում և անհանգստացնում է:

Բարեբախտաբար, իր մասին հիշեցնում է դրական միտումների ազդեցությունը, ինչի շնորհիվ էլ դուք կարողանում եք հայտնվել անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում:

Կարիճ. Խաբուսիկ թեթև օր է: Թվում է, թե դուք ի վիճակի եք հաղթահարել բացարձակապես ամեն ինչ, սակայն իրականում այդպես չէ: Շատ ավելի, քան ձեր հնարավորություններն են, դուք գերագնահատում եք ձեր հմայքը՝ այն, ճիշտ է, բավական ազդեցիկ է, սակայն անսահման չէ: Ձեզ համակրում են ոչ բոլոր այն մարդիկ, ում հետ դուք գործ եք ունենում՝ դա պետք է հաշվի առնել և’ գործնական բանակցություններում, և թե՝ անձնական բնույթի հարցեր քննարկելիս:

Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, չեն բացառված նաև դրանց հետ կապված լուրջ ծախսերը: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կվատանա:

Աղեղնավոր. Չնայած որ օրը ընդհանուր առմամբ չի կարելի անբարենպաստ անվանել, ժամանակ առ ժամանակ կարող են ծագել լուրջ բարդություններ: Հնարավոր են խնդիրներ շփումներում, որոնք հիմնականում կծագեն ձեր ոչ անկեղծ լինելու, կիսատ ու երկիմաստ խոսելու, ակնարկների հակված լինելու պատճառով: Այսօր ցանկալի չէ ընդունել կարևոր որոշումներ, կնքել երկարաժամկետ գործարքներ, քննարկել գործնական համագործակցության հեռանկարներ:

Անձնական բնույթի խնդիրները կլուծվեն արագորեն, մտերիմ մարդիկ իրենց ուժերի սահմաններում օգնում և սատարում են ձեզ: Օրվա ընթացքում հնարավոր են հաջող գնումներ:

Այծեղջյուր. Օրվա ոչ բոլոր մտահղացումներն է հնարավոր դառնում իրականացնել այն տեսքով, ինչպիսին, դրանք պետք է լինեին ձեր պատկերացմամբ, և դրա պատճառը թաքնված է այն բանում, որ ձեր կյանքին միջամտող մարդկանց և հանգամանքների ազդեցությունը բավական մեծ է և ոչ այնքան բարենպաստ: Պահերով ձեզ կարծես պատառ-պատառ են անում, թույլ չտալով կենտրոնանալ ձեզ համար առավել կարևոր թվացող գործի վրա: Արժե վերանայել ղեկավարության հետ ձեր հարաբերությունները՝ սա այն պահն է, երբ դրանք կարելի է դրականորեն փոփոխել: Մտերիմների հետ դժվար կլինեն շփումները, սակայն ձեր նախազգացումը ցույց կտա, թե ինչպես վերականգնել ներդաշնակությունը:

Ջրհոս. Այսօր հնարավոր կլինի հաջողության հասնել, միայն թե՝ մեծ ջանքերի գնով: Սա ձեզ համար ամենաբարենպաստ օրը չէ՝ դուք փոխանակ հանգիստ ու հետևողական գործելու, նետվում եք ամեն մի ձեր առջև խոյացող ամրության վրա՝ առանձնապես չմտահոգվելով այն մասին, թե կա արդյոք դրա անհրաժեշտությունը: Արժե լսել խելամիտ ու փորձված մարդկանց խորհուրդները՝ դա միգուցե կօգնի խուսափել անիմաստ ունայնությունից:

Այսօր ձեր լավագույն որակները բավական վառ են դրսևորվում, և պատահական չէ, որ դուք գտնում եք նոր ընկերներ և երկրպագուներ: Չեն բացառված ռոմանտիկ արկածներ՝ բավական թեթևամիտ, ինչից դրանք էլ’ ավելի հաճելի են դառնում:

Ձկներ. Սա ամենաթեթև օրերից չէ, սակայն այն զուրկ չէ հաճելի առանձնահատկություններից, որոնցից ամենաառաջնայինը էմոցիոնալ ֆոնի կայությունն է: Դրա շնորհիվ դուք պահպանում եք հոգեկան հավասարակշռությունը անգամ այն պահերին, երբ բացառապես ամեն ինչ ընթանում է ոչ ձեր ուզածով:

Հնարավոր է դառնում ինչ-որ վաղեմի ընտանեկան կոնֆլիկտի հարթումը: Օգտվեք բարենպաստ պահից, որպեսզի կարգավորեք ավագ ազգականների հետ հարաբերությունները, լուծեք ընդհանուր ունեցվածքի կամ ֆինանսների հետ կապված հարցեր: