Ռուսաստանն ազդակներ ստացել է Հայաստանից, որ վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը. ռուս քաղաքագետի բացահայտումը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ բացահայտում է արել՝ պնդելով, որ այս տարվա ապրիլից ՀՀ վարչապետը լինելու է հենց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` սա հստակ է, Ռուսաստանն այսպիսի ազդակներ ստացել է ՀՀ-ից: «Եթե Սերժ Սարգսյանը չհամաձայնի լինել վարչապետ, ես շատ կզարմանամ: Դա հավասար կլինի Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ իշխանությունից հեռանալուն, ինչին հավատալ ես չեմ կարող»:

Ինչ վերաբերում է Հայաստանի ապագա նախագահին, Կոլերովը հայտարարել է. «Սա արդեն կարեւոր չէ, քանի որ Սահմանադրությամբ նրան ձեւական ֆունկցիաներ են տրված: ՌԴ-ի համար լրիվ միեւնույն է, քանի որ նախագահի ֆունկցիան ձեւական է: Նրա դերը զրոյական է»: Կոլերովն անդրադարձել է նաեւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանին` ասելով. «Նրան որպես ռուսամետ գործիչ կամ Ռուսաստանի մարդ համարել են հենց Երեւանում: Պաշտոնական դեմքերից ոչ մեկ այդ մասին ՌԴ-ում չի ասել»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս