Երեք հաղորդում` մեկ միլիոն դրամ. Սերժ Սարգսյանի հրամանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահի 2017թ. ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագրի համաձայն` հայկական սփյուռքի կառույցներին միջոցառումների ծրագրի մասին տեղեկացնելու, ինչպես նաև Հայաստանում և սփյուռքում միջոցառումները լայնորեն լուսաբանելու նպատակով Հայաստանի հանրային ռադիոընկերությանն անհրաժեշտ է հատկացնել մեկ միլիոն դրամ՝ 2018թ. փետրվար-մայիս ամիսներին տարբեր ռադիոհաղորդումներ նախապատրաստելու և հեռարձակելու նպատակով, մասնավորապես՝

– «1918 վերածնունդ», որը շաբաթը մեկ անգամ՝ յուրաքանչյուր ուրբաթ օրը հեռարձակվելու է 10 րոպե տևողությամբ, հաղորդումը նվիիրված է Առաջին հանրապետության անկախության ստեղծման 100-ամյակին և հանրապետության պատմական նշանակությանը ու դասերին:

– «Գերդաստաններ» հաղորդաշար, որը շաբաթը մեկ անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրը հեռարձակվելու է 15 րոպե տևողությամբ և անդրադառնում է նշանավոր գերդաստանների, որոնք հետք են թողել մեր մշակույթի պատմության մեջ:

– «Հայոց բանակ հաղորդաշարը, որը շաբաթը մեկ անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի օրը հեռարձակվելու է 10 րոպե տևողությամբ և անդրադառնում է հայկական բանակի ձեռքբերումներին, նվաճումներին, առօրյա խնդիրներին: Հաղորդաշարը պարբերաբար եթեր է հեռարձակելու մայիսյան հերոսամարտերի պատմությունը, հերոսներին և նշանավոր զինվորականներին:

Միաժամանակ այդ հաղորդումները մետրային ալիքներով շաբաթական 3 անգամ կրկնվում են սփյուռքի մեր հայրենակիցների համար:




Լրահոս