Ինչի՞ եք մուֆտա շառով տալի մարդուն, Դավիթ Տոնոյանը պրիչոմ. Մանվել Գրիգորյանը գեներալների հավաքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչի՞ եք մուֆտա շառով տալի մարդուն, Դավիթ Տոնոյանը պրիչոմ: Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե գեներալները պաշտպանության նախարարի իրենց թեկնածուն ունեն, ով Արտակարգ իրավիճակների ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանն է:

Հարցին, ի վերջո իրենք հավաքվել ու որևէ թեկնածուի հարց քննարկե՞լ են, և ով կարող է լինել, նա պատասխանեց. «Իմ թեկնածուն ով էլ ասես կարա ըլնի, ցանկացած հայ մարդ: Նախարարները ծառայում են երկրին, ով ուզում ա ըլնի, իմ համար ինչ տարբերություն»: Նա հավելեց, թե ամոթ է այսօր նման հարց քննարկելը:




Լրահոս