ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` Հենրիխ Մխիթարյանի համացանցի էջից

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իր մարզաշապիկը` ստորագրված անգլիական ակումբի ֆուտբոլիստների կողմից, կնվիրաբերի քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին: «Ի նշան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուների հանդեպ երախտագիտության, ինչպես նաեւ այն մարդկանց, ովքեր նպաստել են իմ մասին վավերագրական ֆիլմի ստեղծմանը, ես ՄՅՈւ-ի բոլոր ֆուտբոլիստների կողմից ստորագրված այս մարզաշապիկը նվիրաբերում են քաղցկեղով հիվանդ հայ երեխաների օգնությանը»,- գրել է Մխիթարյանը:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` եթե անհատ ձեռնարկատերը ներմուծված օծանելիքի դրոշմավորման համար դրոշմապիտակներ է ձեռք է բերել եւ դրանց մի մասը չի օգտագործել, ապա կարող է արդյո՞ք դրանք ետ վերադարձնել:

Իրինա Մելքոնյան (39 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6 հոդվածի համաձայն` ձեռք բերված եւ չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են մաքսային մարմին` համապատասխան ներմուծումը դադարեցնելու ամսվան հաջորդող եռամսյա ժամկետում: Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձման համար տնտեսավարող սուբյեկտները հարկային կամ մաքսային մարմին են ներկայացնում դիմում` նշելով դրոշմապիտակների վերադարձման պատճառները:

Պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դրոշմապիտակները տրամադրվում են դրանց ձեռք բերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա լիազորած ֆիզիկական անձին, եթե դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից դրոշմապիտակների պահանջվող քանակության համար կատարվել է վճարում:

 

 

ՀԱՐՑ. Եթե անձի կենսաթոշակային տարիքը լրացել է, բայց նա դեռ շարունակում է աշխատել եւ չի ստանում իր կուտակային կենսաթոշակը, ապա այս դեպքում նա պե՞տք է կատարի նպատակային սոցիալական վճար, թե՞ ոչ:

Երան Հակոբյան (66 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ նպատակային սոցիալական վճար կատարելու պարտավորությունը պահպանվում է մինչեւ անձի կենսաթոշակային տարիքը լրանալը, որից հետո մասնակիցը նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու համար պետք է հարկային մարմին ներկայացնի համապատասխան դիմում: Նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմումը հարկային մարմին է ներկայացվում գործատուի միջոցով:
Մասնակցի կողմից նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցվում է (անկախ մասնակցի ցանկությունից), եթե մասնակիցը ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ:
Միաժամանակ հայտնում ենք, որ եթե մասնակիցը չի ներկայացնում նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմում կամ կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում, ապա կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը սահմանվում է բազային եկամտի 5 %-ի չափով, իսկ մասնակցի համար (օգտին) պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում:

Կենսաթոշակային համակարգի կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատանքը կորցնելու եւ այլեւս եկամուտներ չունենալու դեպքում անձի պարտադիր կուտակային միջոցները կմնան անձի անհատական կենսաթոշակային հաշվին եւ կշարունակեն կառավարվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից:




Լրահոս