Մասիսում փլուզվել է տներից մեկի պատշգամբը. ընտանիքի 6 անդամները տարհանվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ին, ժամը 22:18-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցի տներից մեկի պատշգամբը փլուզվել է, փակել մուտքը, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել են երկհարկանի տան երկրորդ հարկի աստիճանահարթակը (երկաթբետոնե, մոտ 3 քմ) և փայտե աստիճանավանդակը. տուն ելումուտը դարձել է անհնար:

Փրկարարները տարհանել են 1983 թ. ծնված Հ. և 2015 թ. ծնված Մ. Հ.-երին, 2008 թ. ծնված Մ., 1984 թ. ծնված Գ., 2016 թ. ծնված Մ., 2009 թ. ծնված Ս. Դ.-երին և տեղափոխել անվտանգ տարածք, իսկ Գ. Դ.-ը «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ. տուժածներ չկան:




Լրահոս