Երևանում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մահացել է Հայոց ցեղասպանության երևանաբնակ ականատես-վերապրածներից մեկը՝ Սիլվարդ Հայրապետի Ատաջյանը: Ապրիլի 7-ին մուսալեռցի կինը կդառնար ընդամենը 106 տարեկան:

Նրա ընտանիքի անդամները 1915 թվականին մասնակցել էին թուրքական ջարդարարների դեմ մղված հերոսական մարտերին: Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձել էին իրականացնել հայության տարհանման հրամանը, հայերը որոշել էին դիմադրության ցույց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպել էին ինքնապաշտպանական մարտեր` 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հերարձակմները:




Լրահոս