Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝ փոփոխությունները կոնկրետ անձի հետ կապված չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն չէ այն տեսակետին, թե վարչապետին տրվող լիազորություններն ընդլայնվում են Սերժ Սարգսյանի համար, քանի որ հենց նա է համարվում վարչապետի հավանական թեկնածուն:

«Անկախ Սերժ Սարգսյանի անձից, ես մեկնաբանությունը նման ձեւով չէի տա, որովհետեւ ի վերջո մենք ընդունել ենք Սահմանադրություն, որը կոնկրետ անձի հետ կապված չէ: Եվ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, եթե այս անգամ լինի վարչապետ Սերժ Սարգսյանը, չնայած նա դեռ իր դիրքորոշումը դեռ կարտահայտի, անգամ այդ դեպքում սա վերաբերում է յուրաքանչյուր վարչապետի, որը կգլխավորի գործադիր մարմինը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս