Բժշկական համալսարանը կգնի Միքայելյանի անվան հիվանդանոցը

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ձեռք կբերի «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության 90.5 տոկոս բաժնետոմսերը: Դրանք 152 հազար 808 հատ սովորական բաժնետոմսեր են`   1000 դրամ արժեքով: Այսինքն ընդհանուր արժե 2.5 մլրդ դրամ:

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը խոստացել է  հանրակացարանային, ուսումնական և կլինիկական նշանակության շենքային պայմանների ընդլայնում իրականացնել, միայն` «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման և տվյալ բուժհաստատության շենքային պայմանների բերալավմանն ուղղված կապիտալ ներդրումների կատարման միջոցով։ Բացի այս, «Avenue Consulting Group» կազմակերպության կողմից կատարվել է համապարփակ վերլուծություն և տրվել է ֆինանսական և իրավական հաշվետվություն  ընկերության ներկայիս ֆինանսական և իրավական պարտավորությունների մասին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի հետ ստորագրվել է եռակողմ պայմանագիր`   ընկերության գաղտնիությունը պահպանելու վերաբերյալ:

Ավելին համալսարանի եւ «Միքայելյան վերաբուժության ինստիտուտ»-ի հիմնական բաժնետերերի հետ նախնական բանակցությունների արդյունքում նախատեսվում է ձեռք բերել տվյալ ընկերության կանոնադրական կապիտալի 90.5 տոկոս մասնաբաժինը մոտ 2.5 մլրդ  դրամով: Գործարքի արդյունքում ընկերությանը պատկանող 32,000 ք.մ ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները կանցնեն Համալսարանի տնօրինության տակ եւ մոտ 4 մլն դոլար լրացուցիչ ներդրումների իրականացման դեպքում հնարավորություն կստեղծվի ունենալու լրացուցիչ 32,000 ք.մ ուսումնական, գիտական, կլինիկական և հանրակացարանային գործառույթների իրականացնելու համար արդի պայմաններ։ Այսպիսով, իրականացնելով մոտ 4.5-5 մլրդ.  դրամ կապիտալ ներդրումներ, Համալսարանը կունենա մոտ 59,000 ք.մ «արտադրական» տարածքներ, ինչպես գիտակրթական գործունեության ընդլայնման, այնպես էլ համալսարանական հիվանդանոցների գործունեության ընդլայնման և զարգացման համար։