Իշխանությունը լրատվամիջոցներին լռեցնելու նոր ձև է մշակում. պլանները շատ հեռուն են գնալու

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, շատ շուտով կառավարությունը խիստ սահմանափակելու է լրատվամիջոցների հետ շփումները, զրկելով նրանց նաեւ տեղեկոթւյուններ ազատ ստանալու հնարավորությունից: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով այս տարվա ապրիլից նախատեսվում է նիստերը դռնփակ անցկացնել բուռն քննարկումների առիթ դարձավ ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ հանրության շրջանում: Սակայն, պարզվում է, այդ օրինագիծն իշխանությունների իրական մտադրության առաջին քայլերն էին. նրանք շատ ավելի հեռուն գնացող պլաններ ունեն:

Ինչպես հայտնի է` ապրիլ ամսին երկրում նոր կառավարություն է ձևավորվելու և վարչապետի պաշտոնում շրջանառվող միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է:

Առաջին անգամ չէ, որ իշխանական օղակներից փորձ է արվում լռեցնել մամուլի ձայնը: Եվ այս առումով լրատվամիջոցների ներկայացուցիչները բավականին հարուստ փորձ ունեն եւ կարող են ինչ-որ չափով պայքարել: Որքանո՞ վ այդ պայքարը կհաջողի, այլ հարց է: Սակայն այն, որ լրատվամիջոցների գոնե մի մասն, անխոս, կընդվզի այս որոշման դեմ, հաստատ է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: