«Զոն նայողները» դուրս են եկել «Վանաձորի» բանտի պաշտոնյայի դեմ. նրան ազատ են արձակել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնող օպերատիվ բաժնի պետ  Ռուբեն Կիրակոսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Վերջինիս վրա, ըստ տարածված լուրերի, սկսել են ցուցմունքներ տալ «զոն նայողները», ովքեր մեղադրվում են ՔԿՀ ղեկավարությանը կաշառք տալու մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ մեր աղբյուրներին հղում տալով` նշել էինք, որ նույն «զոն նայողներին» «խնդրել» են տալ այնպիսի ցուցմունքներ, որ գործով անցնող որոշ պաշտոնյներ կարողաանան պատժից խուսափել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: