Հենրիխ Մխիթարյանը կոնֆլիկտ է ունեցել Պոգբայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալ»-ի ներկայիս և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տարաձայնություններ է ունեցել մանկունիանցիների կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ: Այս մասին հաղորդում է Express-ը՝ հղում անելով M.E.N-ին:

Հայազգի ֆուտբոլիստը 24-ամյա խաղացողին մեղադրել է նրանում, որ վերջինս եսասեր է եղել խաղադաշտում: Մասնավորապես նշվում է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի համար «Ռեալ»-ի ու նախորդ ամիս կայացած «Բարնլի»-ի հետ խաղերը:

Սակայն նրանց հարաբերությունը շտկվել են, երբ Մխիթարյանը հեռացել է «Յունայթեդ»-ից:




Լրահոս