Եվ ով է խոսում դասալքությունից. Արմեն Սարգսյանի որդիները չեն ծառայել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ դժվարացել է ասել՝ կա՞ր արդյոք մեկ բան, որն իրեն ստիպեց ասել «այո» Սերժ Սարգսյանի առաջարկին:

«Գործոնները շատ են՝ սկսած մեծ պատասխանատվությունից, որը դրվեց իմ առջև, որին ոչ ասելն ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ», – նշել էր նա։

Հետաքրքիրն այն է, որ դասալքության մասին խոսում է մի մարդ, ում որդիները չեն ծառայել Հայոց բանակում: Արդյոք Արմեն Սարգսյանը պատկերացում ունի, թե ինչ բան է դասալքությունը: Հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանի որդիները բանակում չեն ծառայել, անգամ իրենք իրենց անգլիացի են համարում, իսկ որդիներից մեկի կինն էլ ամերիկուհի է: Անհայտ է՝ Արմեն Սարգսյանն առհասարակ բանակում ծառայել է, թե ոչ:

Ի դեպ, 2017-ին Արմեն Սարգսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:




Լրահոս