Կարեն Կարապետյանը կենսաթոշակների մասով օրենքի խախտման մի շարք դեպքեր է արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կենսաթոշակների և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումների վերաբերյալ հանձնարարական տվեց: Խոսքը պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերին է վերաբերում:

«Մասնավորապես, կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30 տոկոսի չափով, իսկ պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել: Միաժամանակ, գործնականում արձանագրվել են նշված օրենսադրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով , այդ թվում՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիության բացակայությամբ»,- նշեց Կարապետյանը:

Նա վարչապետը արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, ինչպես նաև Թվային Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրենին, հանձնարարեց, իսկ ԿԲ նախագահին առաջարկեց երկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ վճարների արգելադրման, բռնագանձման՝ օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանման վերաբերյալ:




Լրահոս