ՖՈՏՈ. Մահացել է «Հարթակ» թերթի գլխավոր խմբագիր Կարեն Թումանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՝ կյանքի 53-րդ տարում իր մահկանացուն է կնքել «Հարթակ» թերթի գլխավոր խմբագիր, համանուն կայքի պատասխանատու ,«Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ նախագահ Կարեն Թումանյանը:

Կարեն Թումանյանը վերջին տարիներին հանդես էր գալիս հրապարակախոսությամբ, նա անդամակցել է նաև ՕԵԿ-ին՝ զբաղվելով կուսակցական գործունեությամբ:

Armlur.am-ի խմբագրակազմը խորապես ցավակցում է Կարեն Թումանյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին ՝ նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:




Լրահոս