ՖՈՏՈ. Ժիրայր Սէֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման. դատավճիռը հրապարակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հրապարկվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի եւ մյուսների գործով դատավճիռը:

Նշենք, որ մեղադրողը միջնորդել է Սէֆիլյանին դատապարտել 11 տարվա, իսկ Գեւորգ Սաֆարյանին՝ 4.5 տարվա ազատազրկման։ Բացի այդ, դատախազը ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջել է 4.5 տարվա ազատազրկում, , Ներսես Պողոսյանի համար՝ 4 տարվա, իսկ Հովհաննես Պետրոսյանի համար՝ 2 տարվա ազատազրկում։ Հովհաննես Պետրոսյանը, ըստ մեղադրողի, համագործակցել է իրավապահների հետ։

Քիչ առաջ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակեց դատավճիռները: Ըստ այդմ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սէֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման: Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամսվա ազատազրկում, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամսվա ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարվա ազատազրկման, Հրայր Թոփչյանը՝ 3 տարվա ազատազրկման, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամսվա ազատազրկման, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սէֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:




Լրահոս