Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

999թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ նստաշրջանի գլխավոր կոնֆերանսում որոշում է ընդունվել մարտի 21-ը սահմանել որպես Պոեզիայի համաշխարհային օր: Այն առաջին անգամ նշվել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:

«Պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու ամենասուր և խորը հոգևոր հարցերին, – ասված է կազմակերպության որոշման մեջ, – սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա գրավել հասարակական լայն հանրության ուշադրությունը»:

Ավելին՝ Պոեզիայի համաշխարհային օրը կոչված է հնարավորություն ընձեռել փոքր հրատարակչություններին ավելի հայտնի դառնալ, չէ որ հենց նրանց շոնրհիվ են հիմնականում ընթերցողին հասնում ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համոզմամբ՝ այս օրը կոչված է զանգվածային լրատվամիջոցներում կերտել պոեզիայի՝ որպես մարդկանց հասանելի ժամանակակից արվեստի դրական կերպար:




Լրահոս