Կարեն Կարապետյանի կառավարության աննախադեպ բարձր ցուցանիշները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Սերժ Սարգսյանը չի բացառել նախագահի պաշտոնավարման ժամկետից հետո նոր Սահմանադրության պայմաններում վարչապետ դառնալու հավանականությունը, գործող վարչապետ Կարեն Կարապետյանն ամեն կերպ փորձում է ապացուցել, թե իր կառավարությունն աննախադեպ արդյունքներ է գրանցել: Մասնավորապես ԱՎԾ-ն հրապարակել է սոցիալ-տնտեսական վիճակի մասին տվյալներ, ըստ որոնց` միայն տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 8.6 տոկոս:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը զգալի աճ է ցույց տվել շինարարության ոլորտում՝ 27.7 տոկոս, մինչդեռ տարիներ շարունակ այս ոլորտում միայն անկում էր: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել են 8.3 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 43.2 տոկոսով, իսկ ներքին առեւտրաշրջանառությունը՝ 17.4 տոկոսով: Ու միայն գյուղատնտեսության ոլորտում է արձանագրվել անկում՝ մոտ 0.1 տոկոսի չափով: Հետաքրքիր է` այս ցուցանիշները տեսնելուց հետո ՀՀԿ-ն ինչպես է հիմնավորելու Կարեն Կարապետյանի փոխարեն Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու որոշումը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: