Կարեն Կարապետյանը մեղադրեց Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ ամբիոնից երեկ անուղղակի մեղադրանքներ է հնչեցրել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հասցեին: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրել է Կարապետյանի` 2017թ. դեկտեմբերի 27-ի հարցազրույցը, որտեղ նա ասել էր, թե ապագա վարչապետի հարցում անորոշությունը բացասաբար է ազդում նաեւ բիզնեսի վրա: Հիմա ի՞նչ կարծիքի եք՝ հարցին Կարեն Կարապետյանը վերահաստատել է մի քանի ամիս առաջ արած հայտարարությունը` ասելով. «Ես ընդունում եմ փաստը, որ մարդիկ կան, բիզնես կա, որը դրա վրա արձագանքում ա:

Ես ասել եմ, որ դա այդպես է: Եվ լիքը մարդ կա, որ դրան արձագանքում է»: Փաստորեն, Կարեն Կարապետյանն արդեն երկրորդ անգամ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին մեղադրում է բիզնեսի կայացմանը խանգարելու մեջ: Ի վերջո, ապագա վարչապետի թեկնածուին որոշելու է իշխող ՀՀԿ-ն, որը խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն: Բայց հետաքրքիրն այն է, որ Կարեն Կարապետյանն էլ նույն այդ ՀՀԿ-ում ամենավերջին դեմքը չէ. նա այդ կուսակցության առաջին փոխնախագահն է, հետեւաբար ինքն էլ անմասն չէ այդ գործընթացներից»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրա համարում