Հարց քաղաքացիներից` ի՞նչ է անհրաժեշտ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի անցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես հղի եմ եւ պատրաստվում եմ անցնել մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի: Խնդրում եմ ներկայացնել կարգը. ի՞նչ պետք է անեմ արձակուրդի անցնելու համար: Ի՞նչ է անհրաժեշտ ներկայացնել: Ո՞ւր պետք է դիմեմ: Խնդրում եմ ասեք նաեւ, թե ինչպես է հաշվարկվում արձակուրդային գումարը (որքա՞ն գումար պետք է ստանամ):

Լաուրա Հայրապետյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք) սահմանված է նպատակային արձակուրդի տրամադրման երաշխիք:

Նպատակային արձակուրդների տեսակները սահմանված են Օրենսգրքի 171-րդ հոդվածով, որոնց թվում են ինչպես հղիության եւ ծննդաբերության արձակուրդը, այնպես էլ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը:

Աշխատող կանանց Օրենսգրքի 172-րդ հոդվածով տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության) կամ 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում կամ 180 օր ((70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում) տեւողությամբ: Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին, եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

Օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում արձակուրդի համար վարձու աշխատողի վճարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր), տատի, պապի կամ այլ հարազատի (այդ թվում` երեխային խնամակալ նշանակված անձի) ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս:




Լրահոս