ԱԺ ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած Ջուլիետա Կոկոլյանն անհետացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանները չեն կարող հայտնաբերել 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած Ջուլիետա Կոկոլյանին, ում հանդեպ մեկ ամիս առաջ դատարանի որոշմամբ հետախուզում էր հայտարարվել: ՀՀԿ օգտին աշխատող Կոկոլյանն այս գործով մյուս մեղադրյալի` Լեւոն Գասպարյանի հետ խոչընդոտել էր լրագրողներ Շողիկ Գալստյանի եւ Սիսակ Գաբրիելյանի մասնագիտական օրինական գործունեությանը: Դատերին նա չէր ներկայանում` պատճառաբանելով, թե գտնվում է հոգեկան ծանր վիճակում, «հոգեմետ դեղեր է ընդունում»:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Կոկոլյանին գտնելու հանձնարարականը տրվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը: Բայց, փաստորեն, Կոկոլյանն անհետացել է, գոնե ոստիկանների համար: Դժվար չէ կռահել՝ իրականում ոստիկանները չեն էլ փորձում ՀՀԿ-ի օգտին աշխատած տիկնոջը հայտնաբերել, այլապես նա վաղուց արդարադատության առաջ կանգնած կլիներ:




Լրահոս