ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամին տանից է լինում. ռուս ֆուտբոլիստի հնարքի պատճառով Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի հաջորդ հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի առաջնության «Սաութհեմփթոնի» հետ առաջիկա հանդիպումը: Այդ մասին նշել է ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Վենգերի խոսքով, Մխիթարյանը ծնկի հետ խնդիր ունի, սակայն վնասվածքի լրջությունը դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ երեկ կայացած «Արսենալ»-ԲԿՄԱ հանդիպման 58-րդ րոպեին մոսկվացիների պաշտպան Ալեքսանդր Շեննիկովը կոպիտ հնարքով կանգնեցրել է Հենրիխ Մխիթարյանի առաջխաղացումը: Վնասվածք ստանալով Մխիթարյանը փոխարինվել էր:




Լրահոս