Վարչապետի ընտրությունը տեղի կունենա ԱԺ հատուկ նիստում` ապրիլի 17-ին. Արա Բաբլոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետի ընտրությունը տեղի կունենա ԱԺ հատուկ նիստում` ապրիլի 17-ին: Այս մասին, այսօր ԱԺ նիստերի մեկնարկին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Քանի որ ՀՀ նախագահն ստանձնել է իր պաշտոնը եւ կառավարությունը հրաժարական է ներկայացրել, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 140-րդ հոդվածի, հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին, ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում»,-ասաց Բաբլոյանը:




Լրահոս