Վաղվանից մեկնարկող խաղաղ անհնազանդության գործողությունները տեւելու են 36 ժամ անընդմեջ

Քիչ առաջ ավարտվեց ընդդիմադիրների ցերեկային հանրահավաքը: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, թե քաղաքացիական անհնազանդության գործողությունները սկսելու են վաղ առավոտից եւ տևելու են 36 ժամ: Մեկ այլ հանրահավաք էլ տեղի կունենա այսօր՝ 18:30-ին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի գործողությունների հետագա ծրագիրը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, եթե կա ժողովրդի աջակցությունը, ապա դատախազությունն ու ոստիկանությունը անզոր են: «Ինձ համար տարբերություն չկա ես բանտում եմ, թե Ազգային ժողովում: Ես երկու տեղում էլ ինձ հավասար լավ եմ զգում», – նշեց նա՝ հավելելով, թե ինքն այդ օրը խորհրդարան որպես պատգամավոր չի մտնի՝ ինքն իրեն կշրջափակի:

«Մենք պետք է այնպես անենք, որ այդ օրը նիստը չկայանա: Եթե դրա համար պետք է խորհրդարան մտնել, ապա ես կմտնեմ», – հավելեց նա: