Ինչի համար է անհրաժեշտ օրական մեկ հատ խնձոր ուտելը

Թարմ մրգերը առողջության պահպանման գործում շատ կարևոր աջակիցներ են։ Նրանք օրգանիզմին մատակարարում են վիտամիններ, հանքանյութեր և բջջանյութ։

Բայց բոլոր տեսանկյուններից ամենաօգտակար միրգը խնձորն է։ Այդ մասին են վկայում բազմաթիվ հետազոտություններ։

Պետք է ուտեք օրական 1-2 խնձոր, որպեսզի բարելավեք սրտանոթային համակարգի աշխատանքը, նվազեցնեք քաղցկեղի որոշ տեսակներով հիվանդանալու ռիսկերը և ազատվեք ավելորդ քաշից։

Բացի վերոնշյալից, խնձորը կանխում է աթերոսկլերոզը։

Խնձորը պայքարում է սիրտ-անոթային հիվանդությունների դեմ

Տարատեսակ ուսումնասիրությունները պարզել են, որ օրական գոնե 1 խնձոր ուտող մարդկանց մոտ ցածր է, այսպես կոչված, վատ խոլեստերինի մակարդակը և, ընդհակառակը, բարձր է լավ խոլեստերինի մակարդակը։

Այսպիսով, այդ մարդկանց մոտ նվազում է անոթների պատերին նստվածք լինելու վտանգը, ինչն Էլ աթերոսկլերոզի առաջացման, արյան զարկերակային բարձր ճնշման և ինֆարկտի զարգացման պատճառն է։

Պաշտպանություն հաստ աղիի քաղցկեղից

Խնձորի կեղևը պարունակում է պեկտին՝ բնական բջջանյութի տարատեսակներից մեկը, որը ֆերմենտացվում է հաստ աղիում և դրանով իսկ օգնում խուսափել անտեղ ձևավորվող քաղցկեղային բջիջներից։

Գերմանացի գիտնականների հավաստմամբ՝ խնձորը կանխում է հաստ աղիի քաղցկեղը։

Խնձորն օգնում է ազատվել ավելորդ քաշից

Խնձորը ոչ միայն օգտակար է վերոնշյալ հիվանդությունների բուժման և կանխարգելման ժամանակ, այլև օգնում է ազատվել ավելորդ քաշից։
Տարբեր հետազոտություններ վկայում են, որ օրական 1 խնձոր ուտող մարդիկ մի քանի ամսում առանց որևէ դիետայի կորցնում են 1,5 կգ քաշ։