Ինչո՞ւ «Ելք»-ը ընդմիջում խնդրեց

Քիչ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը քսան րոպե ընդմիջում խնդրեց, որից հետո պետք է տեղի ունենա Սերժ Սարգսյան վարչապետության քվեարկությունը:

Լրագրողները խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցին` ընդմիջում խնդրելը կոնկրետ նպատակ ունի՞: Էդմոն Մարուքյանը դրական պատասխան է տվել` այլ մանրամասներ չներկայացնելով: