Արտակարգ դեպք Տավուշում. գյուղացի տղամարդը փորձել է բռնաբարել Սոֆյա Վոսկրեսենսկայային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ Արթուր Պապինյանի դատավարության առաջին նիստը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին` ժամը 21:30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքին հարակից անտառ տանող ճանապարհին ձեռքերը ոլորելու, մազերից քաշելու եղանակով բռնություն է գործադրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Մոսկվայի բնակչուհի Սոֆյա Վոսկրեսենսկայայի նկատմամբ եւ վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Ա. Պապինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով` բռնաբարության համար: Այդ հոդվածը որպես պատիժ նախատեսում է 3-6 տարի ժամկետով ազատազրկում: Ա. Պապինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Նկատի ունենալով քրեական գործի բնույթը` Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է նշված քրեական գործով դատավարությունը անցկացնել դռնփակ ռեժիմով:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս