Ֆրանսիահայերը Ստրասբուրգում մոմավառություն են կազմակերպել` հարգելով ահաբեկչության անմեղ զոհերի հիշատակը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միանգամից վեց կետում իրականացված ահաբեկչության զոհ դարձավ 153 մարդ, որոնցից 112-­ ը մահացավ «Բատակլան» համերգային սրահում: «Իսլամական պետության» ահաբեկչություն իրականացրած 8 մասնակից ոչնչացվեց, իսկ հարձակվողներից 7-ն իրենք իրենց պայթեցրին:

Նույն օրը երկրում հաստատվեց արտակարգ դրություն, հայտարարվեց խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրեց արտակարգ խորհրդակցություն: Հայտարարվեց եռօրյա սուգ: Օլանդը ահաբեկչության ծավալներն աննախադեպ անվանեց: ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբան կատարվածը համարեց հարձակում ողջ մարդկության վրա: Ֆրանսիայի տարբեր շրջաններում սուգը շարունակվում է. մարդիկ չեն դադարում հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Ստրասբուրգից ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքի Կլեբերի անվան հրապարակում՝ ի նշան հարգանքի, արդեն մի քանի օր է՝ մոմավառություն է, որին մասնակցում են թե՛ տեղացիներ, թե՛ օտարազգի քաղաքացիներ, այդ թվում՝ հայեր:

Հիշեցնենք, որ մոմավառություն է կազմակերպվել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև, որին ներկա են գտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը:

12250355_1073607812679269_1852816323_o

12279507_1073607809345936_1592704225_o

 

12250347_1073633386010045_1273398729_o

12250632_1073633322676718_799521272_o

12255151_1073633389343378_2089052749_o

12255393_1073633362676714_1755957668_o

12255393_1073633379343379_939558001_o

12255455_1073633246010059_1004061435_o

12255745_1073633266010057_768279070_o

12268499_1073633262676724_830784615_o

12268655_1073633339343383_2110016601_o

 

12268702_1073633289343388_1219526499_o

12268799_1073633492676701_397328909_o

12271217_1073633302676720_1572420938_o

12271488_1073633252676725_922398415_o

12271489_1073633309343386_1456008163_o

12271525_1073633376010046_1422398_o

12279493_1073633342676716_1329616710_o

12279671_1073633299343387_1405790877_o

12281543_1073633259343391_1412844638_o

12281561_1073633272676723_271567383_o

12281661_1073633392676711_932542935_o

12281806_1073633276010056_1705010333_o

12281829_1073633312676719_1461257720_o

12281843_1073633329343384_526612584_o

12282034_1073633319343385_553000338_o

12282122_1073633232676727_1904393892_o




Լրահոս