Ոստիկանները խոստովանում են, որ բարեխիղճ մոլորության մեջ են եղել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որքան մոտենում է հանրաքվեի օրը, այնքան մեծանում են ճնշումները: Օրեր առաջ Էջմիածնի ոստիկաններն իրենց գոհունակությունն էին հայտնում, թե «այո» քվեարկելու պարտադրանք չկա իրենց վրա: Սակայն երեկ խոստովանում էին, որ բարեխիղճ մոլորության մեջ են եղել: «Պարտադրանքը եթե միայն մեր ու մեր ընտանիքների նկատմամբ լիներ, էլի կհասկանայի, բայց պահանջն այլ է. ասում են՝ բացի ձեր ընտանիքի անդամներից, պետք է բերեք նաեւ հարեւան-բարեկամների անձնագրերը՝ մեկառմեկ նշելով այն տեղամասի հասցեն ու համարը, որտեղ քվեարկելու են նրանք»,-պատմեց ոստիկաններից մեկը:

«Ես ընտանիքիս անդամներին կարող եմ համոզել, տեղն եկած դեպքում՝ բացատրել, որ աշխատանքս կկորցնեմ, բայց հարեւանիս ո՞նց համոզեմ, որ «այո» ասի: Հարեւանիս շատ պե՞տք է, թե վերադասս ոնց կվարվի իմ հետ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս