Հարավկովկասյան երկաթուղում նոր սկանդալ է հասունանում. բարձրաստիճան աշխատակիցը հօգուտ Ադրբեջանի քարոզչություն է իրականացրել. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Հարավկովկասյան երկաթուղում նոր սկանդալ է հասունանում։ Այդ կառույցում կոռուպցիայի, թալանի մասին լուրերը դեռ չեն մարել, սակայն արդեն նմանատիպ նոր երևույթներ են ի հայտ գալիս։

Բանն այն է, որ վերջերս այդ ընկերությունում կայացած ժողովի Ժամանակ ՀԿԵ բեռնափոխադրումների ծառայության պետի տեղակալ ՝ Լ. Լյոխկին իր բաժնի աշխատակիցների մոտ սկսել է բացահայտ հակահայկական քարոզչություն անել՝ հօգուտ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության»։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նա հորդորել է իր աշխատակիցներին համակերպվել իբր մոտ ապագայում Ադրբեջանին հողեր վերադարձնելու փաստի հետ։

Նա զուգահեռներ է տարել ու համադրել արցախյան և ուկրաինական իրադարձությունները։ Աշխատակիցներից ոմանք ըմբոստացել են Լյոխկիի հայտարարությունների դեմ՝ սպառնալով նրան, որ եթե վերջինս շարունակի նման պահվածք ցուցաբերել, ապա իրենք ստիպված կլինեն տեղի ունեցածի մասին զեկուցել վերադաս մարմնին։

Մեր աղբյուրների փոխանցմամր՝ Լյոխկին հենց այն մարդն է, որը որպես ՀԿԵ ներկայացուցիչ՝ մասնակցել է Բաքվում կայացած ինչ-որ խորհրդակցության։
Վերադառնալով տեղի ունեցածին՝ նշենք, որ ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Լալկոն ՝ Լյոխկիին սաստելու փոխարեն, հաջորդ օրն իսկ նրան արձակուրդ է ուղարկել։ Ի դեպ, Լյոխկին ՀԿԵ-ում է հայտնվել նախկին տնօրենի օրոք, երկուսն էլ ծագումով Արևմտյան Ուկրաինայից են, աչքի են ընկնում ընդգծված ագզայնամոլական հայացքներով։ Դեռևս ուկրաինական ճգնաժամի օրերին նրանք երկաթուղում նույն ձեռագրով հակառուսական քարոզչություն էին իրականացնում։ Այն ժամանակ մի կերպ էր հաջողվել կոծկել այդ ամենը, հիմա, կարծում ենք՝ դժվար է լինելու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս