Մարտին Վարդազարյանը հորդորում է «սև ակնոցները» հանել՝ ՀՀԿ-ն լավ է ընդունվում. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ»-ը ավագանու ՀՀԿ-ի ցուցակով  առաջադրված  կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանին  հարցրել է՝ այն մտավորականները, հասարակական գործիչները, որոնք ժողովրդի կողմից սիրված են, ընդունված են, երբ սկսում են ՀՀԿ-ին սատարել, առավել ևս ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվում են, նրանց համարում են վարկաբեկված, Դուք սրան ինչպե՞ս եք վերաբերվում։

Նա պատասխանել է. «Իհարկե վատ եմ վերաբերվում, դա ճիշտ ճանապարհ չի։  Դա վիրավորանքի տարբերակներից մեկն է։  Դրանով առաջընթաց չի լինի։  Ինչ եք կարծում, իմ նույն գործընկերները  Երևանի վա՞տն են ուզում։  Ինձ ՀՀԿ-ի ֆրակցիան  առաջարկեց ընդգրկվել, և ես շնորհակալությամբ  ընդունել եմ, որ գուցե փոքր, չերևացող բանով, բայց օգտակար լինեմ  Երևանին և երևանցուն»։

Թերթի հարցին՝ Միքայել Պողոսյանն ասել էր, որ «եթե իմանամ  ՀՀԿ-ն է, դուրս կգամ»,  ՀՀԿ-ի կողմից  առաջադրվելն ինչո՞ւ  է այդքան վատ  ընդունվում՝ ըստ Ձեզ, նա պատասխանել է. «Մտավորականների կողմից  ՀՀԿ-ն, համենայն դեպս՝ իմ շրջապատում, ես չեմ կարծում, որ վատ է ընդունվում, որովհետև հարկավոր է սև  ակնոցները  հանել, և այդ ժամանակ  արդեն ուրիշ հայացքով կնայեք ամեն ինչի»։




Լրահոս