ՖՈՏՈ. Մեծ Այրումի բնակիչները կրկին փակել են դեպի «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Մեծ Այրում գյուղի բնակիչները կրկին ստիպված են եղել փակել դեպի «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը, թույլ չտալով Ախթալա ԼՀԿ-ի բեռնատարների շարժին։ Այս մասին սոցկայքի իր էջում գրել է բնապահպան Օլեգ Դուլգարյանը:

Նա, մասմավորապես նշել է. «Ախթալայի ԼՀԿ-ն ցանկանում է բարձրացնել պոչամբարի պատվարը, ինչին դեմ են գյուղի բնակիչները, քանզի պատվարի բարձրացումը կատարվում է առանց հաստատված նախագծի, այն ինչ նախագծով պոչամբարը պետք է արդեն վաղուց ռեկուլտիվացված լիներ եւ գյուղացիները դեմ են պատվարի անօրինական բարձրացմանը եւ հետագա շահագործմանը։ Պահանջում են օր առաջ ռեկուլտիվացնել պոչամբարը։

Այս պահին Ախթալա ԼՀԿ-ի ներկայացուցիչները եւ Ախթալայի ՏԻՄ-ը համոզում են գյուղացիներին, որպեսզի իրենք թույլատրեն պոչամբարի պատվարի բարձրացումը, նշելով, որ այլընտրանք չկա։

Նախորդ հանդիպումների ժամանակ ընկերությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները պոչամբարի պատվարի բարձրացման դիմաց խոստանում էին վերանորոգել գյուղի ակումբը, վերանորոգման աշխատանքներ իրականացնել մանկապարտեում, ինչը գյուղացիների մեծամասնությունը մերժել էին, փոխարենը անօրինական շահագործմ,ան համար պահանջելով բնապահպանական փոխհատուցում կամ ռեկուլտիվացիայի անհապաղ իրականացում։ Այդ ընթացքում ընկերությունը եւ ՏԻՄ-ը սկսեցին ակումբի շենքի վերանորոգման նախապատրաստման գործընթացը, ինչը ստրատեգիական քայլ է պոչամբարի բարձրացման ուղղությամբ։ Գյուղացիները նշում են, որ հիմա իրենց դիմակայությունը արդեն կարող է հանգիստ դիտարկվել , որ իրենք դեմ են գյուղի զարգացման գործընթացներին, ակումբի վերանորոգման որը արդեն սպեկուլյատիվ քննարկումների առարկա կարող է դառնալ ։

Իրենք դեմ չեն, կողմ են գյուղում վերանորոգման աշխատանքներին, սակայն դա չպետք է լինի իրենց առողջության դիմաց եւ հետո դա պետք է արվեր նախորդ տասնամյակների ընթացքում, ոչ հիմա երբ արդեն վիճակը կրիտիկական է։

Այս պահին, երբ ՀՀ վարչապետը ձեւավորել է մասնագիտական աշխատանքային խումբ Թեղուտի պոչամբարի պատվարի ուսումնասիրման համար, անհայտ է «նահատակ»-ի պոչամբարի վտանգավորության աստիճանը եւ ապագան։

Մի քանի օր առաջ «Առնիկա» չեխական բնապահպանական հասարակական կազմակերպությունը, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (Ալավերդի, Հայաստան) եւ «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը (Երեւան, Հայաստան) դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի Հատուկ զեկուցող Դեյվիդ Ռ․ Բոյդին եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համար էկոլոգիապես կայուն կառավարման հետեւանքների եւ վտանգավոր նյութերի ու թափոնների վերացման հարցերով Հատուկ զեկուցող Բասկուտ Տունչակին՝ Հայաստանի հյուսիսում առկա իրավիճակի մասին նամակով ներկայացնելով «Նահատակ» պոչամբարի հետ կապված առկա իրավիճակը եւ առողջապահական եւ բնապահպանական խնդիրները Մեծ Այրում գյուղում:




Լրահոս