Ռուրյան դերբիում խոշոր հաշվով հաղթեց «Բորուսիա»-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկամսյա դադարից հետո վերսկսված Բունդեսլիգայի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին Դորտմունդի «Բորուսիա»-ն և «Շալկե»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատարկ մարզադաշտում կայացած ռուրյան դերբիում դորտմունդյան ակումբը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Շալկե»-ի դարպասը: «Բորուսիա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գերեյրոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Հոլանդը և Ազարը:

Այս հաղթանակից հետո «Բորուսիա»-ն մրցաշարային աղյուսակում երկրորդն է և հավաքել է 54 միավոր, իսկ «Շալկե»- 37 միավորով 8-րդն է: Հաջորդ տուրում «Բորուսիա»-ն կմրցի «Վոլֆսբուրգ»-ի հետ: «Շալկե»-ն էլ կխաղա «Աուգսբուրգ»-ի դեմ:




Լրահոս